Ավակովը ջուրը շփել է Սահակշվիլու դեմքին
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ջուրը շփել է Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակշվիլու դեմքին: Բարեփոխումների ազգային խորհուրդի նիստիում տեղի ունեցած միջադեպի մասին Ավակովը պատմել է ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ գրառման, Ավակովի հարցից Սահակաշվիլին հիստերիկայի մեջ է ընկել ու սկսել բղավել. «Դու կոռումպացված նախարար ես, իսկ ես ազնիվ մարդ», ապա անցել է մեղադրանքների:
«Ես ձեռնպահ մնացի նրան հարվածելուց, ջուրը շփեցի երեսին: Վաղուց նման շիզոֆրենիկ պոպուլիստ չէի տեսել: Թույլ չտվեց ոչինչ ասել, ընդհատելով բոլորին, այդ թվում նախագահին»,-գրել է նա: