Բոլոր արվեստագետները պետք է ունենան և տիրապետեն ակադեմիական մտածելակերպին. ժողովրդական նկարիչ
«Երիտասարդ նկարիչները պետք է սովորեն, զգան, տեսնեն, հասկանան, անցնեն այդ ամբողջ ճանապարհը: Բոլոր արվեստագետները պետք է ունենան և տիրապետեն ակադեմիական մտածելակերպին: Պետք է ի զորու լինեն իրենց արահետն իրենք բացեն, գտնեն իրենց ոճը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս):
Նա նշեց, որ այսօրվա երիտասարդությունը շատ խելացի է, բանիմաց, պրպտող:
Նշենք, որ Հրանտ Թադևոսյանը 2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում, նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։
«Ամեն մեկը պետք է ունենա իր ոճը: Այստեղ խնդիր ունենք: Վատ բան է, երբ որ նայում ես աշխատանքն ու ասում՝ այս ինչ նկարչի աշակերտն է: Պետք է ունենալ ինքնուրույն մտածելակերպ, մշակութային, կրթական էլեմենտները պետք է մեջները կրեն: Ինքնուրույնության համար շատ քիչ է մեծ վարպետությունը: Այն պետք է նստած լինի մեջդ: Ասում ենք՝ նկարիչ է, բայց վարպետ չէ, կամ՝ լավ վարպետ է, բայց նկարիչ չէ: Հզոր մտքեր են և պատահական ասված չեն: Երբ որ երկուսն իրար հետ են լինում՝ անբացատրելի ճշմարտություն է»,- ասաց վարպետ Թաթոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում