Եվգենի Կիսին. Թուրքիայում ելույթ չեմ ունենա
Աշխարահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը հայտարարել է, որ Թուրքիայում ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի կառավարությունը 1915-ին հայերի դեմ իրականացրած զանգվածային սպանությունները չի ընդունել որպես Ցեղասպանություն: Դաշնակահարի հետ հարցազրույցը հրապարակել է «Նյու Յորք Թայմս» պարբերականը:
«Եա սնձամբ կարծում եմ, որ այդ երկրներում ապրող մարդիկ պետք է իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են հանդես գալ այնտեղ, քանի որ զարհուրում են՝ թե ինչ են անում իրենց ղեկավարները: Դա ինտելեկտուալ մարդկանց կդարձնի ավելի տեղեկացված»,-ասել է Կիսինը:
Նա ավելացրել է, որ ինքը չի մեղադրում իր այն գործընկերներին, ովքեր հանդես են եկել տոտալիտար երկրներում. «Դա անձնական ընտրություն է»:
Նաև նշել է, որ 2009-ից ելույթ չի ունեցել Ռուսաստանում, չի բացառել, որ այդ երկրում համերգով հանդես կգա 2017-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին