Անցած չորս ամսում էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար տրամադրվել է 3 մլրդ դրամ
Կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին։ Նոյեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 509,4 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:
Անցած չորս ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է գրեթե 3 մլրդ դրամի փոխհատուցում։
Ինչպես հայտնի է, կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով բարձրացնել սուբիդավորման հասցեականությունը և այն տրամադրել միայն առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։ Չնայած դրան, բնակիչ սպառողների մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, շարունակում է օգտվել փոխհատուցումից։
Այդպիսի սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար։ Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։
Նշվում է, որ բնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին