Բողոքի ցույց՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առաջ
«Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իր» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ Ստամբուլում ապրող ադրբեջանցիները նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախման հետ կապված բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի հյուպատոսության առաջ:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները պարզել են Մոհսեն Սամադովի, Թալե Բաղերովի և այլ բանտարկյալների լուսանկարները՝ միջազգային դատարաններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի իշխանության կողմից Նարդարանում 5 հավատացյալների սպանությունը, միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանություններից պահանջել են դադարեցնել ձերբակալություններն ու Նարդարանում իրականացվող տների խուզարկությունները:
Հիշեցնենք, որ իրանական «Արաննյուզ.իր» կայքի հաղորդմամբ՝ օրերս Թավրիզի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև՝ դատապարտելով ս.թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում անվտանգության ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած զինված բախման ժամանակ 5 շիաների զոհվելու փաստը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի ազդեցիկ հոգևորականի նախազգուշացումն Ադրբեջանի իշխանություններին
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախմանը
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան