«Էս փայլուն գաղափարը ինչի՞ շուտ չէիք բերում». Կառավարության նախաձեռնությունը ոգևորել էր Թևան Պողոսյանին
«Շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքում և «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ոգևորել էր ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին, և նա թեթև նախատեց հարցը ներկայացնող ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին, թե ինչու նման օրինագիծը ավելի վաղ չէր ներկայացվում խորհրդարանին:
Իսկ կառավարության այս նախաձեռնությունը, դատելով նախագիծը ներկայացնող փոխնախարարի հայտարարությունից, բարի նպատակներ ունի: Առաջարկվող փոփոխություններով, կառավարությունը փորձում է արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ ռադիոյով և տարածման այլ միջոցներով:
«Այս օրինագծերի ներկայացումը նպատակ ունի միասնական մոտեցում ցուցաբերել ինչպես ինտերնետ շահումով խաղերի գոհվազդի, այնպես էլ խաղառտների ու շահումով խաղերի մյուս գաովազդների մասով և սահմանել, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում գովազդն արգելովւմ է: Գովազդ թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով` կամ դրանք տեղադրվում են մաքսային կետերում կամ դրանք տեղադրվում են 4 աստղանի հյուրանոցային համալիրներում», -ներկայացրեց Միրումյանը` ընդգծելով, որ նախագծերի նպատակը մեկն է անչափահասներին հեռու պահել շահումով խաղերից:
«Շատ լավ բան է, մեկ-մեկ զարմանալ կարելի է, որ նման լավ բան կարելի է տեսնել, էս փայլուն գաղափարը ինչի՞ շուտ չէիք բերում», -ԱԺ ամբիոնից դիմելով Միրումյանին, նկատեց պատգամավոր Պողոսյանը: Նա հորդերեց փոխնախարարին, որ մյուս անգամ, եթե «նման լավ նախաձեռնություններ» են լինում, «անհապաղ բերել խորհրդարան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին