Ա.Ղուկասյան. Մեր ժողովուրդը չի հանդուրժելու իր ինքնորոշման իրավունքի ոտնահարման փաստը
«Մենք այսօր երկրում ստեղծված իրավիճակը գնահատում ենք օրհասական: Մենք մեր բլոր գործողություններով նպաստելու ենք մեր ժողովրդի ազգային շահերի պաշտպանությանը»,- Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ասուլիսի ժամանակ ասաց «Նոր Հայաստան» ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ իրենք շարունակելու են իրենց ակցիաները. «Մեր ժողովուրդը չի հանդուրժելու իր ինքնորոշման իրավունքի ոտնահարման փաստը: Բնականաբար, բողոքի ակցիաները, քաղաքական գործընթացներն ավելի մեծ թափ են ստանալու և շարունակվելու են»:
Ա.Ղուկասյանի խոսքով, դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրավքեի քվերակութան ընթացքում թույլ տրված խախտումները եղել են նախապես կազմակերպված և պլանավորած: Նրա կարծիքով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունն առաջին հերթին ուղղված է իրավապահ մարմիններին. «Նշանակում է, որ պետք է պատժվեն ոչ միայն անմիջականորեն իրավախախտումներ կատարած անձիք, այլ բոլոր նրանք, ովքեր համակարգել են այդ խախատումները»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ամեն օր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն Ազատության հրապարակում հրավիրում եմ ասուլիս-քննարկում: Այսօրվանից ճակատի անդամները սկսել են նաև հավաք-հանդիպումներ մարզերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան