ՌԴ-ն Թուրքիային հստակ ցույց է տալիս իր տեղը. Էդ. Շարմազանով
«Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հստակ Թուրքիային ցույց է տալիս իր տեղը, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին չպետք է խառնվի»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մասին:
Հիշեցնենք, որ «Ռոսսիա 24» հեռուստաալիքի եթերում նա ասել էր, որ Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ապակառուցողական են:
Է. Շարմազանովի խոսքով, նա նաև հստակ պատասխան է տալիս, թե ինչու՝ «միակողմանի դիրքորոշումն ընդունելի չէ, դատապարտելի է»:
«Նրա հայտարարությունը ոչ միայն ուղիղ խոսք է Թուրքիայի իշխանություններին, գործողություններին, նաև անուղղակի մեսիջ է Ադրբեջանին, որը մշտապես ցանկանում է այլ հարթակներ, մշտապես օգնության է կանչում թուրքական իշխանություններին, կարևորում է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը, նախ և առաջ Թուրքիայի ներգրավվածությունը: Բնականաբար, շատ կարևոր հայտարարություն էր, որ համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչն ասում է՝ անընդունելի է Թուրքիայի նման պահվածքը, նման հայտարարությունը բխում է կարգավորման սկզբունքից, խաղաղ բանակցության շահերից»,- ասաց Է.Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիմանը, նա ասաց, որ ինքը նախապես ասել էր, որ դեկտեմբերի ընթացքում հանդիպում նախատեսված է, սակայն հստակ օրվա մասին և որտեղ պետք է լինի հանդիպումը, կհայտարարեն նախագահի մամուլի գրասենյակից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում