Նոր շունչ՝ մեռնող արվեստին. Ցուցադրվելու են Լիլի Կարապետյանի «երաժշտական» գոբելենները
Դեկտեմբերի 20-ին բացվելու է Լիլի Կարապետյանի «Լեգենդար էմոցիաների նոտաները» խորագրով գոբելենների ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացված են լինելու հեղինակի 18 ստեղծագործություն: Աշխատանքներում պատկերված են լեգենդար երաժիշտների դիմանկարներ:
«Երաժշտությունը իմ, ինչպես նաև բոլորիս կյանքի անբաժան մասն է: Ինձ համար մշտապես մեծ խնդիր է եղել պրոպագանդել բարձրաճաշակ երաժշտություն: Գոբելերնների վրա ներկայացնելով լեգենդար երաժիշտների՝ ցանկացել եմ ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել նրանց արվեստի վրա: Պատկերել եմ Շառլ Ազնավուրին, Էդիտ Պիաֆին, Լուի Ամսթրոնգին, Ժորժ «Բադի» Գային և ուրիշների»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Կարապետյանը:
Նրա խոսքով, սա նաև արվեստի երկու տարբեր ուղղությունները «բարեկամացնելու» ճանապարհ է, արվեստի մի տեսակը ներկայացնել մյուսին, իսկ հանրությանը ցույց տալ, որ գոբելենը ժամանակակից արվեստի անծայրածիր դաշտում չի զիջում լուսանկարին կամ գեղանկարին:
Լիլին քանդակագործ է, զբաղվում է կերամիկայով, բայց մշտապես ցանկանում է գտնել նոր արտահայտչամիջոցներ:
«Գոբելենը մեր օրերում մեռնող արվեստ է: Երբ մտան ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրվող գոբելենների շարքը, ձեռքով ստեղծված գոբելենները հետ մղվեցին: Ի տարբերություն ձեռագործ գոբելենների, տեխնիկայով արված գոբելեններն ավելի էժան են, արագ են արվում: Մեկ գոբելենի վրա աշխատում եմ մինչև վեց ամիս»,- ասաց Լիլի Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա