Ադրբեջանցի ոստիկանը ՆԳ նախարարից պահանջել է հրապարակել Նարդարանի զինված բախման տեսագրությունը
«Ադրբեջանցի ոստիկանը ՆԳ նախարարից պահանջել է հրապարակել Նարդարանի զինված բախման տեսագրությունը»,-այդ մասին հաղորդում է իրանական «Արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, հղում անելով «Ազերեվրոթայմզ.քոմ» կայքին, տեղեկացնում է, որ ադրբեջանցի ոստիկաններից մեկը, որը ներկայացել է Վալի Ռեզաև անունով, բաց նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ասուբովին՝ պահանջելով ցուցադրել նոյեմբերի 26-ին Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախման տեսագրությունը, որի ընթացքում 2 ոստիկան և 5 շիա հավատացյալ զոհվեցին:
Ադրբեջանցի ոստիկանը Ռամիլ Ասուբովին հղած նամակում մասնավորապես նշել է. «Պարոն նախարար, ես Ձեր անձը շատ եմ հարգում, շուրջ 10 տարի է, ինչ ծառայում եմ ոստիկանական համակարգում: Որպես քաղաքացի՝ երկու ոստիկանների մահվան պատճառով շատ ճնշված եմ: Ինչպես հասարակության մեջ, այնպես էլ ոստիկանական համակարգում կարծիք կա տարածված, որ երկու ոստիկանները սպանվել են իշխանությունների պատվերով: Ես չեմ հավատում, նույնիսկ չեմ էլ ուզում հավատալ, բայց որպես փորձառու ոստիկան՝ Նարդարանի դեպքերը քննելիս մի շարք հարցեր ու կասակծներ են առաջանում: Այդ երկու ոստիկանները ի՞նչ պայմաններում և ո՞ւմ կողմից են սպանվել:
Պարոն նախարար, որպեսզի առկա կասկածները փարատվեն, ոստիկանության բոլոր ծառայողների անունից պահանջում եմ, հարգելով Ադրբեջանի ոստիկանությանը, կարգադրեք, որպեսզի Նարդարանում իրականացված գործողության տեսագրությունը հրապարակվի, հակառակ պարագայում՝ հասարակության շրջանում որևէ կասկած չի լինի, որ իրականում այդ երկու ոստիկանները սպանվել են իշխանության պատվերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան