Արսեն Ավակով. Կովկասյան տաք արյուն միայն Սաակաշվիլու երակներով չի հոսում
Ինչպես արդեն նշել ենք, Ուկրաինայի Ներքին գործերի նախարար հայազգի Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկա նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու հետ կոնֆլիկտի տեսագրությունը: Անդրադառնալով միջադեպի կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի` քսենոֆոբիայից զերծ մնալու կոչին, Ավակովը տեսանյութին կից գրառում է կատարել`ուղղված Ուկրաինայի նախագահին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի´ պարոն նախագահ, Դուք թույլ տվեցիք արտահայտություն, և ես, մեղմ ասած, զարմացած եմ: Ո՞ւմ եք Դուք մեղադրում քսենոֆոբիայի մեջ: Ի՞նձ, հայիս, ով 3 տարեկանից իր ամբողջ կյանքն ապրել է Ուկրաինայում: Արդյո՞ք ես չգիտեմ, թե ով է ձեզ հուշել արձագանքման այդ ձևաչափը: Դուք դա ի՞նձ եք ասում, մարդու, ում ծեծի Ձեզ հետ միասին ծեծի էին ենթարկում, իսկ դեկտեմբերի 10-ին մենք միասին դիմակայում էինք «Բերկուտին» Մայդանում ուկրաինացիների, ուկրաինացի բելառուսների, հայերի, վրացիների, հրեաների հետ, թե Դուք ինձ հետ չէիք այդ ժամանակ: …Այս ամենն ինձ մոտ նողկանք է առաջացնում, բայց ես կհանդուրժեմ սա, և ոչ առաջին անգամ…:
Մենք Ձեզ հետ միշտ խոսել ենք անկեղծ և բաց, պարոն նախագահ, և ես Ձեզ բացահայտ ասեցի, թե ինչ եմ մտածում այս հարցի շուրջ, ինչպես որ բացահայտ էր Ձեր դիրքորոշումը:…Դուք ինձ հրավիրել էիք Ռադա` մասնակցելու բարեփոխումների խորհրդին, և ձեր օֆիսում ինձ թույլ չտվեցին արտահայտվել: Ես հայցեցի ձեր միջամտությունը երկու անգամ, սակայն չստացվեց: …Միայն Սաակաշվիլու երակներով չի, որ տաք կովկասյան արյուն է հոսում…»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան