Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին. «Հրապարակ»
Որոշ պետական գերատեսչություններում պաշտոնատար անձինք ժամանակի ընթացքում աշխատանքի են տեղավորում իրենց ընտանիքի անդամներին, սանիկներին, ընկերներին, բարեկամներին: Քավոր-սանիկ, փեսա-բաջանաղ հարաբերությունները լավագույնս արտահայտվել են ֆինանսների նախարարությունում:
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին, նրա մի բաջանաղը՝ Տիգրան Զաքարյանը, կազմակերպական և հսկողական վարչության պետի տեղակալն է, մյուս բաջանաղը՝ Էդիկ Պապյանը, Արաբկիրի հարկայինում գլխավոր տեսուչ է, նախկինում սոցբաժնի պետն էր, բաժինը վերանալուց հետո պաշտոնն իջել է: Եղբայրը՝ Գագիկ Սաֆարյանը, օպերատիվ հետախուզության գլխավոր վարչության 1-ին բաժնի պետն է, քույրը՝ Աստղիկ Գևորգյանը, գլխավոր տեսուչ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան