Սաակաշվիլին մեկնաբանել է Ավակովի հրապարակած տեսանյութը
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի՝ սոցիալական այդ ցանցի իր էջում հրապարակած տեսանյութը:
«Ցավում եմ, այնպես եղավ, որ վարչապետին (Արսեն Յացենյուկին) գող անվանեցի, բայց ավելի շատ ցավում եմ, որ դա ճիշտ է: Ես «գողեր» բառն օգտագործել եմ վարչապետի ու ներքին գործերի նախարարի մասին և այդ բառերից չեմ հրաժարվում»,-գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Բարեփոխումների ազգային խորհուրդի նիստիում Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ջրով լի բաժակը նետել էր Սահակշվիլիի ուղղությամբ: Վեճի երկու մասնակիցներն էլ նախագահի աշխատակազմից պահանջել էին, որ միջադեպի տեսանյութը հրապարակվի: Նախօրեին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատահածը երկու քաղաքական գործիչների անձնական գործ էր որակել: Այսօր արդեն և Ավակովը, և Սահակշվիլին սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարկեցին տեսանյութը:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Ավակով. Կովկասյան տաք արյուն միայն Սաակաշվիլու երակներով չի հոսում
- Արսեն Ավակովը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է ջրով լի բաժակը նետում Սաակշվիլիի ուղղությամբ
- Ավակովը ջուրը շփել է Սահակշվիլու դեմքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան