ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ղարաբաղում խաղաղության հաստատման Ռոյսի և Ենգելի առաջարկը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պաշտոնապես ողջունել է Ադրբեջանի աճող ագրեսիան զսպելու վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ Էլիոթ Էնգելի և նրանց խմբակցությունից ևս 80 ներկայացուցիչների առաջարկը: Այս մասին հաղորդում է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքէջը:
Ռոյսի և Էնգելի խաղարարար առաջարկությունը հասունացել է ընթացիկ տարվա ընթացքում, երբ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման պատճառով զոհվել են 40 հայեր, որոնցից 4-ը` այս շաբաթ:
Ի պատասխան Ռոյսի և Ենգելի նամակի`ԱՄՆ-ի պետքարտուղարի իրավական հարցերով օգնական Ջուլիա Ֆրիֆիլդը մեկնաբանել է. «Միացյալ Նահանգները պաշտպանում են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի և պետական սահմանի երկայնքով դիպուկահարների հետքաշման, գերզգայուն սարքերի տեղակայման և ԵԱՀԿ-ի միջնորդական դրակատարության ընդլայնման մասին առաջարկությունը:…Առանց հրադադարի խախտումները բացահայտելու մեխանիզմների կամ առանց գերզգայուն սարքերի առկայության համանախագահների համար դժվար է հանդես գալ կոնկրետ գնահատականներով և մեղադրել կողմերից որևէ մեկին ուժի կիրառման համար»:
«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիովին ընդունում են Ռոյսի և Էնգելի նամակի առաջարկությունները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը և ԵԱՀԿ-ն ևս աջակցում են այս նախաձեռնությունը: Միայն ադրբեջանական կողմն է ընդդիմանում այս պայմանների կիրառմանը: Դեկտեմբերի 9-ին Կապիտոլիումում Արցախի անկախութունը նշելու միջոցառման ժամանակ կոնգրեսմեն Ռոյսը մեղադրել է Ադրբեջանին սահհամանային լարվածություն ստեղծելու մեջ և կոչ է արել միջոցներ ձեռնարկել տարածաշրջանային բռնության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ»,-նշված է նյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին