«Վաչագան Բարեպաշտ» մեդալ՝ Սարյա Եսայանին ու Հրաչյա Թամրազյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի համար պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սարյա Եսայանը։
Արցախում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-«Գանձասար» գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը։