Գալուստ Սահակյանը հայերենի դասեր տվեց գյուղատնտեսության փոխնախարարին
«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքում և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ Գալուստ Սահակյանը հայերենի դասեր տվեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին:
Օրինագծերի քննարկման ժամանակ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «ցցուն» խնդիր էր նկատել. «Դուք օգտագործել եք «փայ» բառը և ամեն տեղ գրվում է` փայավճար, փայաբաժին, փայատեր մի տեսակ մեզ մոտ այդ բառը կարծես թե ժարգոնային ձևով է օգտագործվում կարելի է փոփոխել բաժնեմաս բառով»:
Ի պատասխան հարցը ներկայացնող գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նկատեց, որ իրենք օրինագծում օգտագործել են այդ բառը, քանի որ փորձել են նույնացնել Քաղաքացիական օրենսգրքի հետ, որտեղ նույն բառը բազմիցս օգտագործվում է:
«Փայը կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչն է դրամական արտահայտությամբ, որը ցույց է տալիս կոոպերատիվի անդամի մասնակցության չափը կոոպերատիվում», -հավելեց փոխնախարարը:
Պատգամավորի և փոխնախարարի հարցուպատասխանին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և խոսեց հայերենում «փայ» բառի գործածությունից:
«Եթե Քաղաքացիական օրենսգրքում «փայ» է գրված, բնական է այս օրենքում էլ կօգտագործվի, բայց գրական հայերենում «փայ» բառ չունենք, չկա էդպիսի բառ: Առավել ևս, եթե բարբառային իմաստը բացատրեմ, դա լրիվ հակառակ իմաստը կստացվի», -հայտարարեց ԱԺ նախագահը:
Երբ պատգամավորները այս ու այն կողմից նկատեցին, որ դա տնտեսագիտական տերմին է և օգտագործվում է, Սահակյանը բարկացավ. «Խնդրում եմ ինձ կամենտարիաներ չանեք, հայերենում փայ բառ գոյություն չունի: Եթե օտար տերմին է, դրա իմաստը բաժնեմասը պետք է լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան