Մարդինում թուրք ոստիկանները կոտրել են հայկական եկեղեցու դուռը
Թուրք ոստիկանները կոտրել են Մարդին նահանգի Դերիք շրջանում գտնվող հայկական Սբ. Գևորգ եկեղեցու (Կարմիր վանք) դուռը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «demokrathaber» լրատվական կայքը գրում է, որ ըստ ականատեսների պատմածի՝ եկեղեցու դուռը կոտրել են ոստիկանության հատուկ ստորաբաժնման աշխատակիցները:
75-ամյա Հաթուն Ջաջուրը, որը կամավոր հիմունքներով հետևում է եկեղեցու մաքրությանը, պատմել է, որ հիվանդ թոռանը տարել է հիվանդանոց, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ տանը և եկեղեցում ամեն ինչ տակնուվրա է արված:
«Նրանք կոտրել են եկեղեցու ոչ միայն գլխավոր մուտքի դուռը, այլ մնացած բոլոր դռները ևս»,-ասել է Ջաջուրը:
Նշենք, որ այս օրերին այս շրջանում նույնպես շարունակվում են թուրք-քրդական բախումները: Թուրք ոստիկանները քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացնում:
Մարդինի շրջանի ամենահին աղոթատեղիներից մեկը համարվող Սբ. Գևորգ եկեղեցին թվագրվում է 5-րդ դարով: Ըստ թուրքական աղբյուրի՝ Սբ. Գևորգ եկեղեցին ընդգրկված է Եվրոպայի ռիսկային 7 մշակութային հուշարձանների պահպանության ծրագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան