Ազատամարտիկը վնասազերծված զինված խմբի գործով կալանավորվել է Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվելուց հետո
Նոյեմբերի 25-ին Նորք Մարաշ վարչական շրջանում զինված խմբի վնասազերծման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 12-ին իր տնից ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 45-ամյա Աղասի Սերյոժայի Մարտիրոսյանը:
Վերջինի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Աղասի Սերյոժայի Մարտիրոսյանը Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հետախուզական վաշտում է ծառայել, Երևանի բնակիչ է, դատապարտված չի եղել, չի աշխատում, երկու անչափահաս երեխա ունի:
Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:
«Իմ պաշտպանյալը ընդհանրապես հրաժարվել է ցուցմունք տալ ու չի ընդունում իրեն առաջադրված մեղարանքը: Նաև պետք է նշեմ, որ նոյեմբերի 25-ին Աղասի Մարտիրոսյանը որպես «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է շքանշանով», -հավելեց պաշտպանը:
Լիանա Բալյանը նաև տեղեկացրեց, որ Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին Նորք Մարաշի տներից մեկում հայտնաբերվել ու վնասազերծվել էր զինված խումբ, որի ղեկավարը, ըստ գործը քննող ԱԱԾ քննչական վարչության, Արթուր Վարդանյանը: Այս գործով կալանավորվածների թիվը հասնում է 26-ի: Նրանց մեջ կան նաև կանայք:
Հարակից հրապարակումներ`
- Այդ զենքը մի օր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր. Կոստանյանը` վնասազերծված զինված խմբի գործի մասին
- Զինված խմբի վնասազերծումից հետո, Նորք-Մարաշը տեսարժան վայր է դարձել. «Հրապարակ»
- Հ1-ի՝ ձերբակալված աշխատակիցն աշխատավայր է տարել վնասազերծված խմբի անդամներից մեկին. «Ժամանակ»
- Վնասազերծված խմբի բոլոր անդամները կալանավորվել են
- ԱԱԾ-ն հրապարակել է զինված խմբավորման վնասազերծման տեսանյութ
- Լուսանկարներ զինված խմբավորման վնասազերծումից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան