Ավագ Հարությունյան. Կոնյակագործության ոլորտում առկա է առնվազն 20 տոկոս անկում
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը համարում է, որ ոլորտի համար անցնող տարին լավ չէր:
«Ոչ լավ տարին սկսեց անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Ցավոք սրտի, մենք կամք, մի քիչ էլ հնարավորություն չունեցանք, որպեսզի կարողանանք կանխել այն նեգատիվ երևույթները, որոնք հաջորդեցին ռուսական ռուբլու անկմանը: Արդյունքում մենք ունեցանք բացասական միտումներ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով, պաշտոնական տվյալներ դեռ չկան, բայց կոնյակագործության բնագավառում առկա է առնվազն 20 տոկոս անկում:
Մյուս ոլորտների մասին թվերը՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին