Դինքի սպանության գործով 26 նախկին պաշտոնյայի դեմ դատավարություն է սկսվել
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանն այսօր ընդունել է «պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը գրել է, որ Ստամբուլի հանրապետական դատախազությունը 160 էջանոց մեղադրական եզրակացությունը ծանր հանցագործությունների 14-րդ դատարան էր ուղարկել դեկտեմբերի 9-ին:
Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողների, այդ թվում է և անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի պետ Ռամազան Աքյուրեքին: Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:
Դատարանի որոշմամբ պետական պաշտոնյաների գործով ձերբակալված անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքի, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի և ոստիկանության նախկին աշխատակիցներ Մուհիթթին Զանեթի, Էրջան Դեմիրի ու Օզքան Մումջույի խափանման միջոցը դատավարության ողջ ընթացքում կմնա կալանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին