Կապանում «Նոր Հայաստանի» ելույթներն անցնում են լարված մթնոլորտում
«Կարող ենք ասել, որ Սյունիքը չունի մարզպետ»: Կապանում Զարուհի Փոստանջյանի այս հայտարարությունը հարուցեց հավաքված քաղաքացիներից մի քանիսի զայրույթն ու դժգոհությունը:
«Հոպ, հոպ, հոոպ: Խելոք մնա, ի՞նչ է ասում, հիվանդ է սա, շառ է սա»,-սկսեցին բղավել մի քանի երիտասարդներ:
Հավաքի մասնակիցներից մեկը խնդրեց ոստիկաններին միջամտել, քանի որ «խանգարում են խաղաղ հավաքը»:
Ոստիկանները երիտասարդներին մի կողմ հրավիրեցին ու խնդրեցին լռություն պահպանել: Փոստանջյանը շարունակեց, որ «մարզպետ Լիսկան գործուղված է այստեղ, պետք է ձեր մեջից ընտրեք մարզպետ ու քաղաքապետ»: Սրան էլ հաջորդեցին ծափահարություններ:
Մարզպետի հասցեին ուղղված հայտարարությունները բարկացրեցին ներկաներից մի քանիսին. «Ոչ ոք իրավունք չունի գա այստեղ ու սյունեցուն վիրավորի»:
«Նոր Հայաստանում ամեն մեկը իր խոսքի իրավունքը պետք է ունենա»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ձայն տվեց դպրոցի ուսուցչուհի Մարինե Դավթյանին:
Վերջինս նշեց, որ պատրաստվում է հանդես գալ ի պաշտպանություն Սյունիքի մարզպետի, բայց ոչ թե նրա համար, որ նա կնոջ կողմից կարիք ունի աջակցության ու պաշտպանության. «Թող գեթ մեկ սյունեցի կանգնի ու ասի, որ հիմա որևէ հարցով ավելի հեշտ չի մտնում մարզպետի մոտ, քան նախկինում: Սյունեցիներս միշտ կանգնած ենք լինելու մեր մարզպետի թիկունքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան