Քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Այսօր ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 4-րդ մուտքում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 1939 թ. ծնված Մ. Ա.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացավել «Էրեբունի» ԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան