ԱԺ-ն ընդունեց շահումով խաղերի գովազդն արգելող օրինագիծը
Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց կառավարության ներկայացրած «Շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքում և «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը. «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր:
Առաջարկվող փոփոխություններով, կառավարությունը փորձում է արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ ռադիոյով և տարածման այլ միջոցներով:
Երեկ ԱԺ արտահերթ նիստում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարել էր, որ այս օրինագծերի ներկայացումը նպատակ ունի միասնական մոտեցում ցուցաբերել ինչպես ինտերնետ շահումով խաղերի գովազդի, այնպես էլ խաղատների ու շահումով խաղերի մյուս գովազդների մասով և սահմանել, որ ինտերնետ շահումով խաղերի դեպքում գովազդն արգելվում է: Գովազդ թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով կամ դրանք տեղադրվում են մաքսային կետերում, կամ էլ դրանք տեղադրվում են 4 աստղանի հյուրանոցային համալիրներում: Նա նաև ասել էր, որ նախագծերի նպատակը մեկն է` անչափահասներին հեռու պահել շահումով խաղերից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան