Նոր կարգ, որով քաղաքացին կկարողանա պարզել օգտագործվող սարքի էներգախնայողության աստիճանը
ՀՀ կառավարությունը սահմանեց էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը: Ինչպես նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, այս որոշմամբ սահմանվում են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոն¬ներից և կտնտեսի զգալի վառելիքաէներգետիկ պաշարներ:
«ՀՀ-ում էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի, ինչը «Էներգախնայո¬ղության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ուստի, ելնելով նշվածից, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, որը թույլ կտա ներդնել էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման ինստիտուտը: Միաժամանակ, նշված կարգի բացակայության պարագայում սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու իր կողմից օգտագործվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: