Beeline–ը և ՄԶՀ ամփոփել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի արդյունքները
Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ ամփոփել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում և աջակցել հաշմանդամություն ունեցեղ երեխաներին ինտեգրվել հասարակություն։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են թվով 10 «Beeline երեխաների զարգացման անկյուններ», ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։
Ծրագրի շրջանակում Երևանում նաև ստեղծվել է «Հաջողակների ակումբ», որի մասնակիցները 14-17 տարեկան երիտասարդներ են։ Նրանց հետ պարբերաբար անց են կացվում հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են հաջողակ դառնալու հնարավորությունները, հաջողության հասնելու տարբեր մոտեցումները, ինքնաճանաչման և ինքնադրսևորման հնարավորությունները։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ողջունեց բոլոր ներկաներին և իր խորին շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր մասնակիցներին. «Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կրթության զարգացմանը և երեխաների աջակցմանը։ Հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաները մի փոքր ավելի շատ ունեն մեր ուշադրության և հոգատարության կարիքը։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներին օգնել փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը»։
«Մանկական զարգացման հիմնադրամը կարևորում է առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը և ծրագրերի միջոցով աջակցում ներառման գործընթացներին: Հատկանշական է, որ մեր գործընկեր Beeline–ը կարևորում է նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում մարզերում հատուկ կարիք ունեցող երեխաների ներառման գործընթացին հասարակություն։ Ցանկանում եմ, իմ խորին երախտագիտությունը հայտնել Հայաստանում Beeline-ին, մասնավորապես Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ երեխաների զարգացման և ուսուցման ոլորտում մեծ ներդրում ունենալու և Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի թիմին՝ երկարատև և արդյունավետ համագործակցության համար, և հանձնել մեր շնորհակալագրերը», - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հունվար ամսին կներկայացվեն երկու նոր հայալեզու բջջային խաղ հավելված։ «Our Day»՝ առաջին հայալեզու զարգացնող խաղը ստեղծվել է 5-7 տարեկան երեխաների համար։ Այս խաղը նպաստում է երեխայի խոսքի, ճանաչողության զարգացմանը, ինչպես նաև ուսուցանում է առօրյայում իրականացվող գործողությունների հաջորդականությունը, դրանք իրականացնելու հմտությունները։ «Let’s think» տրամաբանական խաղը ստեղծվել է դպրոցահասակ երեխաների համար և նպատակ ունի զարգացնել երեխայի տրամաբանությունը և քննադատական մտածողությունը։
Երեխաների զարգացմանը և ուսուցմանը նպաստող այս խաղային հավելվածները նախատեսված են անդրոիդ համակարգի համար և անվճար հասանելի կլինեն «Google Store»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին