«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը կկնքի 160 մլն դոլարի վարկային պայմանագիր «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության հետ
Գործադիրը հավանություն է տվել «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև նամակ-հավաստագրին: Որոշմամբ, համաձայնություն է տրվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին կնքելու շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի հետ:
Կառավարությունը համաձայնություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը: