«Ինչ-որ մեկը թուրքական իշխանությունում ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը». Պուտին
«Թուրքական իշխանությունների քայլերը թշնամական գործողություններ են»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման և ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մասին հարցերին:
«Եթե դա դժբախտ պատահար լիներ, ապա անմիջապես կվերցնեին խոսափողը և բացատրություն կտային: Դրա փոխարեն անմիջապես վազեցին Բրյուսել. օգնություն, մեզ նեղացնում են: Սկսեցին պաշտպանվել ՆԱՏՕ-ով, բայց նրանց նույնպես դա հարկավոր չէր»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը չի բացառել, որ ռուսական ինքնաթիռի խոցմամբ «ինչ-որ մեկը թուրքական իշխանությունում ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»:
«Ի՞նչը վնասեց մեզ բացի ողբերգությունից: Չէ՞ որ մենք չհրաժարվեցինք համագործակցելուցց: Ես վերջին անգամ Անկարայում էի, երբ թուրքական իշխանությունները մեր առջև չափազանց զգայուն հարցեր դրեցին ու աջակցություն խնդրեցին: Հարցեր, որոնք չեն տեղավորվում միջազգային իրավունքի մեջ: Մենք ասեցինք` այո, հասկանում ենք և պատրաստ ենք օգնել»,-հայտարարել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան