Դեղորայքային քաղաքականության հարցերը՝ հայ-իրանական աշխատանքային խմբում
«Մեզ համար շատ կարևոր պայմանավորվածություններ կարողացանք քննարկել և ձեռք բերել: Հայ-իրանական աշխատանքային խումբը իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանում հնարավոր հիվանդանոցային համալիրի կամ պոլիկլինիկայի շինարարության հարցը, ըստ կարիքների, որը մենք կներկայացնենք մեր աշխատանքային խմբին: Կձևավորենք ընդհանրացված մոտեցում, որը կամրագրենք հաջորդ տարվա սկզբին Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի` Հայաստան այցի ժամանակ»,-նշել է Արմեն Մուրադյանն՝ այսօր Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության անդամների հետ հանդիպմանը ներկայացնելով՝ դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները:
Ըստ նրա, աշխատանքային քայլերը պետք է իրականացվեն ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Արմեն Մուրադյանը նաև նշել է, որ աշխատանքային խմբի օրակարգում կլինեն նաև դեղորայքային քաղաքականությանը վերաբերող հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում