Գրականության և արվեստի թանգարանը կազմակերպում է Ամանորյա ցուցադրություն
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, ընդառաջելով արվեստասեր այցելուների ցանկությանը, կազմակերպում է Ամանորյա ցուցադրություն: Թանգարանից Panorama.am-ին հայտնեցին, որ 2016թ. հունվարի 3-ից, ժամը 12:00-17:00 կարելի է այցելել թանգարան:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի (1856-1951), որը Նոր Նախիջևանից Երևան էր բերել և Թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր և այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, Թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը:
1954 թվականի հոկտեմբերին Գրական և Թատերական թանգարանների և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության և արվեստի թանգարանը՝ մինչև 1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետև, մինչ օրս՝ մշակույթի նախարարության իրավասության ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում