Հայաստանի պետական կամերային երգչախումբը Տիգրան Մանսուրյանի «Requiem»-ի կատարմամբ կեզրափակի տարին
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր`Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան) համատեղ համերգը: Այս համերգով կեզրափակվի 2015 թվականի Հայաստանի պետական կամերային երգչախմբի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Համերգի ընթացքում հնչելու է՝ Տիգրան Մանսուրյան՝ «Requiem»-ը, Գրիգ, Սիբելիուս, Գերշվին: Մենակատարներ՝ Էռա Հովսեփյան (սոպրանո), Աշոտ Ղանթարջյան (բարիտոն): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը մեկնարկել են հենց ապրիլի 24-ից Բեռնում: Այնուհետև նվագախումբը հանդես է եկել տարբեր երկրներում՝ Գերմանիա, Շվեյցարիա, Լիբանան, Արգենտինա, Հունաստան:
Ռոբերտ Մլքեյանը մասնակցել է Մեխիկոյի միջազգային փառատոնին, որի ընթացքում մեքսիկացիներից կազմված նվագախմբի և երգչախմբի հետ միասին ներկայացրել են Տիգրան Մանսուրյանi «Requiem»-ը:
«Դրսի բոլոր համերգները կայացած եմ համարում, երաժշտասեր հանրությունը կարողացավ ծանոթանալ հայ արվեստի նմուշների հետ: Բոլոր տեղերում ներկայացրել ենք հայկական երաժշտություն»,- ասաց Ռ.Մլքեյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան