Իշխանության վախը դեռ չի անցել. «Առավոտ»
Իշխանության վախը դեռ չի անցել: Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշի առանձնատներից մեկում մաքսազերծված զինված խմբին բացահայտելուց հետո էլ կառավարությունը շարունակում է մինչ օրս զինված «պաշտպաններով» անցկացնել կառավարության նիստերը: Այս մասին գրել է «Առավոտ»-ը:
«Դե, քանի որ պաշտոնապես հայտարարել էր, որ խումբը ծրագրել էր հրեշավոր գործողություններ իրականացնել՝ ուղղված իշխանության առանձին ճյուղերի, առանձին պաշտոնյաների և հասարակության դեմ, ու քանի դեռ հայտնի չէ՝ հանցախումբն այլ համախոհներ ունի, թե ոչ, ուստի վարչապետն ու այլ պաշտոնյաներ ապահով զգալու համար շարունակում են զինված պաշտպանությամբ նիստեր անել»,-հավելել է թերթը: