Ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել. «Ժողովուրդ»
«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել։ Թերթը հիշեցնում է, որ սնանկացած գործարարը այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան էր եղել։
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակը հասել է 187-ի։ Ընդհանուր պարտքերի չափը կազմում է մի քանի միլիոն դոլար, բայց վերջնական թիվը դեռ ճշտվում է։ Ի դեպ, արդեն 10 ամիսն է, ինչ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է Լևոն Ամիրխանյանի ինքնասպանության գործով նախաքննությունը։ Ու տեղեկություններ կան, որ հայտնի գործարարը ինքնասպան լինելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, թե իր սնանկանալու համար ում է մեղադրում և ինչ-ինչ անուններ էր նշել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան