Լյուդմիլա Սարգսյանը ևս միացավ ՍԴ դիմելու համար իրականացվող ստորագրահավաքին. ՀԺ
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու՝ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը երեկ միացել է նաև համանուն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, երեկվա դրությամբ գտնվում էր Բիշքեքում և անձամբ չի ստորագրել ՀԱԿ-ի ձևաթղթի տակ:
ԱԺ քարտուղարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ եթե պատգամավորն անձամբ չի ստորագրում փաստաթղթի տակ, ապա այն վավեր համարվել չի կարող: Այդուամենայնիվ, ՀԱԿ-ը երեկ հայտարարում էր, որ արդեն 18 ստորագրություն կա, և անհրաժեշտ է ևս 9 ստորագրություն: Հրանտ Բագրատյանը, որ գտնվում է Կիևում, նախաձեռնությանը չի միանա, քանի որ երեկ ԱԺ քարտուղարությունից ճշտել է, որ եթե անձամբ չստորագրի փաստաթղթի տակ, այն վավեր չի համարվելու:
Իսկ ՀՅԴ-ն, որի հետ հույսեր է կապում ՀԱԿ-ը, թերթի տեղեկություններով, բացառվում է, որ ստորագրի ձևաթղթի տակ: ՍԴ դիմելու վերջնաժամկետը լրանում է այսօր, ժամը 18.00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան