Հասարակություն 13:20 18/12/2015

Ընկերական հարաբերություններով կարելի է 10, լավ 30 հազար նվիրել, բայց 1 մլն, 2 մլն.... Փաշինյանը՝ Զաքարյանի առանձնատան մասին

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան հարցին՝ նշեց, որ շուրջ 3 տարի ձգվող խորհրդարանական հրապարակային քննությունից հետո ի վերջո հաջողվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ կապված մի չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել:

«Այդ բացահայտումը  ուշանում էր, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինում ՎՊ նախագահին բերման ենթարկել Ազգային ժողով, բայց երեկ Իշխան Զաքարյանն այստեղ էր, մեր կողքին նստած, և մենք բոլորս շատ հպարտ էինք, որ Իշխան Զաքարյանն աստեղ էր, մեր կողքին նստած, չնայած նա այսօր այստեղ չէ՝ մեր կողքին նստած»,- ասաց Ն. Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բացահայտված կոռուպցիային, ապա պատգամավորն ասաց, խոսքը ՎՊ նախագահի դղյակի մասին է, որը կառուցվել է Պաշտպանության նախարարության հարևանությամբ:

«Երբ Իշխան Զաքարյանը կառուցում էր իր մի քանի միլիոն դոլարանոց դղյակը պաշտպանության նախարարության ներկայիս շենքի հարևանությամբ, չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու, թե որտեղի՞ց իրեն՝ ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած մարդուն այդքան փող՝ նման դղյակ կառուցելու համար: Սրա համար Զաքարյանը մի այսպիսի մեխանիզմ էր մտածել՝ այդ տունը, այո, կառուցում է ինքը, բայց կառուցում է ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս փողերով»,- ասաց նա:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի իր կողմից հնչեցրած հարցից հետո ՎՊ նախագահը հրապարակել էր փաստաթղթեր:

Փաշինյանի ելույթին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հորդորելով խոսել ՎՊ տարեկան հաշվետվությունից, ոչ թե՝ Իշխան Զաքարյանից: 

«Պարո՛ն Սահակյան, հիմա ի՞նչ, ուզո՞ւմ եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակին համապատասխան ելույթ ունենամ, արտասանե՞մ... Ասենք՝ նապաստակ, նապաստակ, ի՞նչ ես նստել ծառի տակ: Թողեք, ելույթ ունենամ»,- նշեց Ն.Փաշինյանը:

ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը դահլիճից ասաց, թե «Ծիտիկ-ծիտիկն» արտասանի, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հույս ունեմ՝ «Ծիտիկ-ծիտիկը» ձեր խմբակցության պատասխան ելույթում կհնչի»:

Ապա պատգամավորը շարունակեց իր ելույթը՝ նշելով, որ նախորդ տարի Իշխան Զաքարյանը փաստաթղթեր հրապարակեց, որ սփյուռքահայ գործարարն իրեն լիազորել է իր հայաստանյան բանկային հաշիվներից անարգել փող հանել և ոնց ուզում է, ծախսել:

«Թվում է՝ ամեն ինչ նորմալ էր, բայց խորհրդարանի հարցուպատասխանի և մամուլի հետաքննության արդյունքում  ի վերջո Իշխան Զաքարյանը ստիպված էր խոստովանել, որ տունը պատկանում է իր ընտանիքին: Բայց մենք փաստաթուղթ ունենք, որ տունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանին պատկանող փողերով: Ստացվում է ի՞նչ՝ Բոյաջյանը մի քանի միլիոն դոլա՞ր է նվիրել Իշխան Զաքարյանին: Այո, հենց այդպես էլ ստացվում է, և Իշխան Զաքարյանն ամեն ինչ բացատրում է իր և Բոյաջյանի ընկերական, բարեկամական հարաբերություններով: Բայց սա ի՞նչ հանելուկ է: Լավ, ընկերական հարաբերություններով կարելի է 10 հազար, 5 հազար, լավ 30 հազար նվիրել, բայց 1 մլն, 2 մլն փողը ո՞նց են նվիրում: Սա ինչ-որ բան պետք է նշանակի: Եվ ահա, երեկ հարցուպատասխանի ժամանակ սառույցը շարժվեց, և Իշխան Զաքարյանը խոստովանեց, որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում  սպորտային ոլորտի խոշոր օբյեկտների սեփականատեր է: Իսկ Իշխան Զաքարյանը տարիներ շարունակ Հայաստանում եղել է սպորտի ոլորտի ղեկավարը»,- ընդգծեց Ն.Փաշինյանը:

Ըստ պատգամավորի՝ այս ողջ կոռուպցիոն մեխանիզմը բացահայտելուց հետո ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ էր նշանակում ՎՊ-ի 2012 թվականի տարեկան աղմկոտ հաշվետվությունը:

«Իշխան Զաքարյանը կաբելը, պլենդուզի կտորը, գաջի կտորները ձեռքին ապացուցում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է ՀՀ պետական բյուջեի 70 տոկոսը: Հարցն էն չի, թե իրականում լափում էին, թե ոչ: Հարցն այն է, որ երբ մի կոռումպացված մարմին դուրս է եկել մեկ ուրիշ կոռումպացված մարմնի դեմ, ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ, այստեղ ուրիշ ենթատեքստ կա»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ դատական նիստն ավարտվեց, գործն էլ կարճվեց:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Տղաները կարողացան կատարել հանձնարարությունը.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Հանդիպման մեկնարկին խաղն այնքան էլ հաջող չէր ստացվում, բայց կարողացանք փոփոխություններ կատարել խաղի ընթացքում ու հանգստի ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը  Ռիգայում Լատվիայի թիմին հաղթեց 2:1 հաշվով։ 48-րդ րոպեին հանդիպման հաշիվը...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
                    Նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնվել է ընդլայնված կազմով հանդիպում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սյունիքում 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
                   Նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Արդեն 2...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին
ԱՄՆ ներկայացուցիչ Օգյուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը, մոռանալով իր պետության բազմամիլիարդանոց ռազմական գնումները,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրերից, պիտակներից. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է «Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը եղել և մնում է Հայաստանի կառավարությունը. Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան տեսաուղերձում նշում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական...
Աղբյուր` Panorama.am
14:39
Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին
Սուխումում ցուցարարները կառավարական համալիրի մոտ կայանված տեխնիկան վերադարձնում են Աբխազիայի պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին Աբխազիայից...
Աղբյուր` Panorama.am
14:24
Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը.Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսանողներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Խոշոր ավտովթար Պարտիզակի խաչմերուկում
   Նոյեմբերի 16-ին ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի լույսի ներքո հեծանիվ է վարել ծննդավայրում
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։ Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Զինծառայողների համար հասարակական տրանսպորտն անվճար է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսան
Երևանի քաղաքապետաի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է, որ համաձայն զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 66-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}