Սեյյեդ Հասան Ամելի. Ադրբեջանը վահաբիների դեմ պայքարելու փոխարեն շիաներին է ճնշում
«Ադրբեջանը վահաբիների դեմ պայքարելու փոխարեն շիաների դեմ է պայքարում»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արդաբիլ նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Հասան Ամելին:
Արևելյան Ատրպատական նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին էլ իր հերթին, անդրադառնալով նարդարանյան դեպքերին, մասնավորապես հայտարարել է. «Արդեն երրորդ նախազգուշացումն եմ հղում Ադրբեջանի իշխանություններին: Իլհամ Ալիևի իշխանությունը վահաբիների համար չպետք է քարոզչության հարթակ տրամադրի: Նարդարանում շիաների նկատմամբ բռնություն կիրառած ուժերը պետք է իմանան, որ հավատացյալներին ճնշելու արդյունքը պարտությունն ու անկումն է լինում»:
Նշենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախման հետևանքով հինգ հավատացյալ և երկու ոստիկան զոհվեց:
Իրանական «Արաննյուզ.իր» կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի ոստիկաններից մեկը, որը ներկայացել է Վալի Ռեզաև անունով, բաց նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ասուբովին՝ պահանջելով ցուցադրել Նարդարանում տեղի ունեցած արյունալի բախման տեսագրությունը: Նա պնդել էր, որ ինչպես հասարակության մեջ, այնպես էլ ոստիկանական համակարգում կարծիք կա տարածված, որ երկու ոստիկանները սպանվել են իշխանությունների պատվերով:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ էլ՝ այսօր Թավրիզում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են Ադրբեջանում և Նիգերիայում շիաների նկատմամբ իրականացված բռնությունները:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի ոստիկանը ՆԳ նախարարից պահանջել է հրապարակել Նարդարանի զինված բախման տեսագրությունը
- Իրանցի ազդեցիկ հոգևորականի նախազգուշացումն Ադրբեջանի իշխանություններին
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի Նարդարան ավանում տեղի ունեցած արյունալի բախմանը
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան