«Նոր Հայաստան»-ը շարունակելու է մարզերում իր քաղաքացիական ժողովները
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շարունակելու է մարզերում իր քաղաքացիական ժողովները: Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն եղել են Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնում: Ր.Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքացիական ժողովների օրակարգի հարցերն են՝ իշխանափոխություն, նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության միջոցով. «Օրակարգային կետերը բոլոր տեղերում միաձայն ընդունվում են»:
«Հետևողական, հանգիստ, խաղաղ, սահմանադրական պայքարի շարունակմամբ հենց Նոր տարում մենք՝ համեստ, շարքային, խոնարհ, հպարտ մասնակիցներս, պետք է դառնանք վերածնունդի Հայաստանի Հանրապետության»,- ասաց նա:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում ամեն օր քննարկում-ասուլիսներ է կազմակերպում, մարզերում՝ հանդիպումներ: Նրանց պահանջն է՝ անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան