Ամալ Քլունին կրթաթոշակ է սահմանել լիբանանցի աղջիկներին՝ Հայաստանում սովորելու համար
Հանրահայտ դերասան Ջորջ Քլունին ու նրա իրավաբան կինը՝ Ամալ Քլունին կրթաթոշակ են սահմանել, որը հնարավորություն կտա վերջինիս հայրենի Լիբանանում ապրող աղջիկներին կրթություն ստանալ Հայաստանում: Հիշեցնենք, որ Քլունին ծնվել է Բեյրութում:
Աղջիկները ուսումնասիրելու են միջազգային իրավունք UWC Դիլիջան քոլեջում: Այս մասին գրում է «Գլամուռ.ռու» կայքը:
Ամեն տարի մեկ ուսանողուհի կարող է սովորել դիլիջանյան քոլեջում բակալավրիատի երկամյա ծրագրով:
«Կրթաթոշակը Լիբանանի աղջիկներին իրենց կյանքը փոխելու հնարավորություն է տալիս: Ես շնարհակալ եմ «100 lives» նախագծին, որ ինձ օգնեցին այդ վառ ու տաղանդավոր երիտասարդների առաջ դռնբեր բացելու գործում»,-ասել է Ամալ Քլունին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները