«Պեկին-2022»-ի կազմկոմիտեն սկսում է նախապատրաստական աշխատանքները
2022 թ. ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական և Խաղերի անցկացման կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները Պեկինում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Պետք է մեր աշխատանքի միջոցով կազմակերպենք ֆանտաստիկ, անմոռանալի և հրաշալի խաղեր»,- դիմելով կազմակերպիչներին` ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինը:
Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը կհյուրընկալի թե' ամառային և թե' ձմեռային Օլիմպիական խաղերը:
Պեկինը 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ վեհաժողովի ժամանակ՝ ղազախական Ալմաթիին հաղթելով ընդամենը 4 ձայնի առավելությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան