Մեկնարկում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի դատավարությունը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատական նիստը վարելու է մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը:
Նրա որոշմամբ, նիստն անցկացվելու է արտագնա` Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի տարածքում:
Նշենք, որ Պերմյակովն այս գործով միակ մեղադրյալն է: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում