Պերմյակովի պաշտպանի խնդրանքով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով
Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, որը Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ է և գործով ներգրավել է բոլորովին վերջերս, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը 30օրով:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները Պերմյակովի պաշտպանի միջնորդությանը չառարկեցին: Ավելին, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ իրենք պնդում են, որ Պերմյակովի պաշտպանությունն իրականացվի ըստ արժանվույն, հետևաբար իրենք չեն կարող առարկել ոչ միջնորդությանը, ոչ էլ ժամկետին:
«Մենք էլ գործի նյութերին երկար ժամանակ ենք ծանոթացել», -հավելեց տիկին Սահակյանը:
Հաջորդ նիստը կկայանա հունվարի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին