Ոստիկաններն Ազատության հրապարակից հեռացրեցին անվադողը
Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքին երիտասարդ ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը հարթակ բարձրացավ անվադողն ուսին: Նա ոչինչ չխոսեց, որևէ ելույթ չունեցավ: Նա մի քանի րոպես լուռ կանգնեց հարթակին: Այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Ազատ, անկախ Հայաստան»: Այնուհետև Հ.Ղազարյանն ասաց «Շնորհակալություն» և հեռացավ հարթակից:
Ոստիկանները պահանջեցին նրան հրապարակից հեռացնել անվադողը, ապա իրենք հեռացրեցին այն հրապարակից:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում ամեն օր քննարկում-ասուլիսներ է կազմակերպում, մարզերում՝ հանդիպումներ: Նրանց պահանջն է՝ անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան