Ֆրանսուա Օլանդը, Ջասթին Բիբերն ու արքայազն Հարրին տարվա ամենաոճայինն են ճանաչվել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, կանադացի երգիչ Ջասթին Բիբերը և Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին տարվա ամենաոճայինների ցուցակում են հայտնվել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ վարկանիշային աղյուսակը հայտնվել է Financial Times թերթում:
Ցուցակը ներառում է քաղաքական գործիչների, երաժիշտների, դերասանների և այլ հանրահայտ մարդկանց:
Տարվա ոճայինների ցուցակում են հայտնվել Ջենիֆեր Լոուրենսը, Դակոտա Ջոնսոնը, Ջուլիաննա Մուրը, Լեա Սեյդուն, Քոլին Ֆարրելը, մոդելներ Լինեյզի Մոնտերոն, Քենդալ Ջենները, քաղաքական գործիչներ Հիլլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: