
Ավակովը դատի է տվել Սաակաշվիլուն
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով կոռուպցիաի մեջ:
«Որքանով ինձ հայտնի է, որ Ուկրաինայի վարչապետ Արսեն Յացենյուկը ևս պատրաստվում է հայց ներկայացնել Սաակաշվիլու դեմ»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանացմամբ, ասել է Ավակովը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը երկու քաղաքական գործիչների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել: Փոխադարձ վիրավորանքներից հետո Ավակովը ջրով լի բաժակը նետել էր Սաակաշվիլիի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին մեկնաբանել է Ավակովի հրապարակած տեսանյութը
- Արսեն Ավակով. Կովկասյան տաք արյուն միայն Սաակաշվիլու երակներով չի հոսում
- Արսեն Ավակովը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է ջրով լի բաժակը նետում Սաակշվիլիի ուղղությամբ
- Ավակովը ջուրը շփել է Սահակշվիլու դեմքին