Ոսկեպարում ական է պայթել
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն:
ՏԿԱԻՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 1965թ. ծնված Ա. Ս.-ն և 1954թ. ծնված Ա. Կ.-ն: Ա.Ս.-ն տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, իսկ Ա.Կ.-ն` Իջևանի ԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան