Պետպատվեր 2018 թվականից կլինի միայն հավատարմագրված բուհերում
Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել 18 բուհ: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով, որ որակի ապահովմանը միտված գործողությունները շարունակելի են լինելու գալիք տարիների ընթացքում:
Աշոտյանը տեղեկացրեց, որ մինչև 2018 թվականը հայկական հավատարմագրում, որակի ապահովման սերտիֆիկատ չստացած բուհերում պետության կողմից անվճար տեղեր չեն լինի. «Պետպատվեր 2018 թվականից կլինի միայն հավատարմագրված բուհերում:
Նա նաև նշեց, որ բուհերը ՊՈԱԿ-ներից վերածվում են հիմնադրամների և գալիք տարում դրանց թիվը կավելանա 3-4-ով:
«Կառավարության որոշման համաձայն` մինչև 2018 թվականը Հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է»,-ամփոփեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Բուհերում ու դպրոցներում քաղաքականություն չկա, եթե կա պատժվում է. ԿԳ նախարար
- Կրթության ոլորտի երեք բացթողումներն՝ ըստ Աշոտյանի
- Ձեռքբերումների գոհարը Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումն էր. Աշոտյանն ամփոփում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները