Ավակովը պատմել է, որ շոկի մեջ է ընկել Սաակաշվիլիի անտաշությունից
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը բացատրել է, որ բարեփոխումների ազգային խորհրդի նիստում ինքը տաքացել է, քանի որ շոկի մեջ է եղել Սաակաշվիլիի նման վարքագծից: Ավակովը նաև հայտարարել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել Սաակաշվիլուց:
«Ես տաքացա, որովհետև շոկի մեջ էի ընկել Սաակաշվիլիի անտաշ վերաբերմունքից: Նրանից ներողություն չեմ պատրաստվում խնդրել, բայց ներողություն եմ խնդրում բոլորից իմ զգացմունքայնության համար: Ես պետք է ինձ ծանր պահեի», -ասել է Ավակովը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ավակովը դատի է տվել Սաակաշվիլուն
- Սաակաշվիլին մեկնաբանել է Ավակովի հրապարակած տեսանյութը
- Արսեն Ավակով. Կովկասյան տաք արյուն միայն Սաակաշվիլու երակներով չի հոսում
- Արսեն Ավակովը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է ջրով լի բաժակը նետում Սաակշվիլիի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում