Քաղավիացիան ոչինչ չի փոխում, բայց նոր ավիափոխադրողների է սպասում. «Ժամանակ»
«Աշխարհում «Բաց երկնքի» քաղաքականությունը վերջին 10-15 տարիներին է իրականացվում, մենք դրանից առաջ, երբ որ հայկական փոխադրողի խնդիրը քննարկել ենք, արդիական չի եղել այդ քաղաքականությունը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Փաստ է, որ Վրաստանում շատ ավելի էժան են ավիատոմսերը, և շատ հայաստանցիներ օգտվում են Վրաստանի ավիափոխադրողներից, ուղղակի հիմա սկսել են ավելի շատ այդ մասին խոսել: Նրա հավաստմամբ՝ ավիատոմսերը ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Ամեն օր բանակցություններ ենք վարում ավիաընկերությունների հետ: Միակ տարբերակը լրացուցիչ ավիափոխադրողների մուտքն է ՀՀ ավիացիոն շուկա»:
Մի շարք ավիափոխադրողներ վերջին տարում հրաժարվեցին Հայաստանից: Քաղավիացիայի վարչության պետը դա չի վերագրում պայմաններին. «Իրենց բիզնես-քաղաքականությունն են փոխել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան