ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև թեժ մրցակցություն է սկսել. «Ժողովուրդ»
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին օրերին բավականին լարվել են:
«Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում: Մյուս կողմից ԲՀԿ-ին ևս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում: Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք ԱԺ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ:
Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց և ձեռնպահ քվեարկեց, հենց կոալիցիայի ձևավորման պրոցեսի ձգձգման արդյունքն էր:
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելու առիթը բաց չեն թողնում»,-գրում է թերթը:
Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, թե իրենք ՀՅԴ-ի հետ որևէ խնդիր չունեն, գործընկերային հարաբերություններ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան