Բեռնում ավարտվեց Սարգսյան-Ալիև հանդիպումը
15.24 ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի փոխանցմամբ. «ՀՀ նախագահը մեկնեց շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից»:
15.04 ՀՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ. «Ավարտվեց հանդիպումը, Ալիևը հեռացավ, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ»:
14.21 ՀՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ, առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին:
14:10 Նախագահ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում։ Թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
-ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:
-Բեռնում այս պահին տեղի ունեցող Սարգսյան-Ալիև հանդիպումն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցի պայմաններում:
Այս մասին տեղեկացնում է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում, որտեղ հրապարակված լուսանկարում ոչ պաշտոնական սեղանի շուրջ նստած են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը` Մինսկի խմբի համանախագահների հետ միասին:
11.21 Նախագահ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումը Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը սկսվեց համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արարողակարգային լուսանկար, մինչ հանդիպումը
- Բեռն. կուլուարներում քննարկվում է սահմանային լարվածությունը
- Շվեյցարիայի մայրաքաղաքում քիչ անց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը