Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների և ներկայում տարվող աշխատանքների ընթացքը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս ներդրումային ծրագրով և շահագրգռված է ընդլայնել համագործակցության ուղղությունների շրջանակը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեր երկրի էներգետիկայի ոլորտում նման խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը և գոհունակություն հայտնել այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերի կապակցությամբ: Վարչապետը ողջունել է նաև «Գրեյնջ հոլդինգ»-ի՝ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան